Անհայտություն,
տար ինձ անապատներդ,
որտեղից բուրգերը չեն հեռանում՝
իբրև զառամյալներ,
ուր ստվերներ չկան ժանեկազարդ,
և չկան միջանցիկ քամիներ՝
արծաթե բուրվառները հագած:
Ի՞նչ ենք թողնելու մեր զավակներին․
անդամահատված մի նոր պատմությու՞ն,
թե՞ հին պատմության նոր կրկնություն,
թե՞ օտարների գրպանում դրված՝
մաս-մաս վաճառվող մի նոր խեղճություն,
նոր անտերությու՞ն․․․
ՀՀ կառավարությունը Անկարայի հետ համաձայնեցնում է սեփական տարածքում` Արաքսի ափին, հիդրոօբյեկտների կառուցումը։
Ու դա չնայած նրան, որ դեռևս խորհրդային տարիներին ընդունված կոնվենցիայի համաձայն` կողմերը պարտավորվում են ընդամենը տեղեկացնել միմյանց՝ նման նախագծեր իրականացնելիս...